Լրահոս

07.06.2016 07:54


Տրակտորն ընկել է լիճը

Տրակտորն ընկել է լիճը

Հունիսի 6-ին՝ ժամը 22.32-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել լճակը, վարորդը ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել Բելառուս 82 մակնիշի 6460ՏԼ պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) տրակտորը. վարորդն ինքնուրույն դուրս է եկել:

Այս խորագրի վերջին նյութերը