Լրահոս

07.06.2016 08:58


Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում

Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում

Հունիսի 6-ին՝ ժամը 22.34-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 4 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 CP 019 (վարորդ՝ Ա. Հ.) , «Opel Vectra» մակնիշի 33 OT 091 (վարորդ՝ Ա. Մ.), «Mercedes E350» մակնիշի 71 GG 888 (վարորդ՝ Է. Կ.) և «Opel Astra» մակնիշի 34 NT 005 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է. Մ.-ին բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը