Բուզանդ 83 հասցեում բնակվող երեք ընտանիք վաղը կարող են հայտնվել փողոցում։
Այդ տան բնակիչ Նունե Համբարձումյանը«7օր»-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց տան մի հատվածը 1988-ին սեփականաշնորհվել է, իսկ մյուս հատվածը, գնահատվելով որպես 4-րդ կարգի վթարային շինություն, չի սեփականաշնորհվել։ Երկու տարվա ընթացքում, սակայն, այդ շինությունը վերանորոգվել է բնակիչների սեփական միջոցներով ու դարձել նորմալ շինություն։
-Երբ անցած տարի օրենքը դուրս եկավ (նախագահի N19 20 որոշման), նշված էր, որ եթե տունը գոյություն է ունեցել միչև 2001թ. մայիսի 15-ը, ուրեմն այն պետք է հօգուտ բնակչի օտարվի և սեփականաշնորհվի։ Իրականացվեցին արբանյակային նկարահանումներ (ես ունեմ դրանք պահած), որ տունը գոյություն է ունեցել մինչև 2001թ. մայիսի 15-ը։ Երբ դիմեցի, որ տան այս հատվածն էլ սեփականաշնորհեն, չգիտես՝ ինչու մեր պետական մարմիններն ինձ պատասխան ուղարկեցին, որ տունը գոյություն ունի 2005-ից հետո, իբր մինչ այդ տունը ոչ մի ձևով հաշվառված չի եղել ու չի գրանցվել, բայց մենք ունենք հատակագծեր, որ սա 1915-1920թթ. կառույց է։ Նրանք հաշվի չեն առնում 1988թ. գազի մեծ նախագիծը, ոչինչ հաշվի չեն առնում։ Հիմա տան սեփականաշնորհված հատվածից վտարումները դատական կարգով օրինական ուժ են ստացել, և դատական ակտերի հարկադիր կատարումից պետք է գան ու այդ վտարումն իրականացնեն,-պատմել է Նունե Համբարձումյանը։
Նա նշել է, որ տան սեփականաշնորհված հատվածը 60 քմ է, որը ոչ մի ձևով չի փոխհատուցվում, և իրենք, փաստորեն, փողոցում են հայտնվում։
-Անգամ փոքր կոմպրոմիս չի արվում, գոնե այնպիսի գումար, որ ծայրամասում մի 30 քմ տարածքով բնակարան գնենք։ Այսօր արդեն այն վիճակին ենք հասել, որ խնդիր չենք դրել, որ քաղաքի կենտրոնում ենք ապրում, և քաղաքապետն ու նախագահն էլ խոսք տվեցին, թե կենտրոնի բնակչին պետք է կենտրոնում տուն տանք։ Ես ահագին ժամանակ է՝ տուն եմ ման գալիս ու չեմ կարողանում ձեռք բերել։ Ինչո՞ւ ես 60 քմ նվիրեմ իրենց, անունն ի՞նչ դնեմ, երբ բոլոր փաստաթղթերը կան,-նշել է նա։
Ըստ Նունե Համբարձումյանի՝ այդ տանը 17 տարի շարունակ երեք առանձին ընտանիք է ապրում, և այն փոխհատուցումը, որը տրվել է տան սեփականաշնորհված հատվածի համար, չի բավականացնում առանձին բնակարաններ գնելուն, և, փաստորեն, վաղն իրենք կարող են ուղղակի փողոցում հայտնվել։
-Սեփականաշնորհված հատվածի համար տրված գումարը նստած է Նորք-Մարաշ համայնքի դատարանի դեպոզիտային հաշվի վրա, և երբ դիմեցինք այդ գումարն ստանալու համար, նրանք ասացին, որ մենք դիմում պետք է գրենք, որ հրաժարվում եք նաև այդ սեփականությանը կից ապօրինի կառույցից։ ԴԱՀԿ-ից մեզ ծանուցում է եկել, որ մինչև դեկտեմբերի 9-ը՝ ժամը 11-ը մենք պետք է ազատենք բնակարանը, բայց ո՞ւր գնամ։ Դիմեցի ԴԱՀԿ-ին, որ տեսնեմ՝ մի քանի օր էլ կերկարացնե՞ն, որ մի ելք գտնեմ, թե ուր գնանք, բայց ասացին, որ ոչ մի օր չեն կարող երկարացնել, և եթե մինչև ամսի 9-ը՝ ժամը 11-ը չազատենք, ուժով կազատեն տարածքը,-նշել է նա։
Եվս երեք ընտանիք կհայտնվի փողոցո՞ւմ
Բուզանդ 83 հասցեում բնակվող երեք ընտանիք վաղը կարող են հայտնվել փողոցում։
Այդ տան բնակիչ Նունե Համբարձումյանը «7օր»-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց տան մի հատվածը 1988-ին սեփականաշնորհվել է, իսկ մյուս հատվածը, գնահատվելով որպես 4-րդ կարգի վթարային շինություն, չի սեփականաշնորհվել։ Երկու տարվա ընթացքում, սակայն, այդ շինությունը վերանորոգվել է բնակիչների սեփական միջոցներով ու դարձել նորմալ շինություն։

7or.am