Լրահոս

07.06.2016 11:55


Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը

Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը

Երևանում հունիսի 7-8-ը տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը: Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։

«Անցկացվելու է միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցով միջոցների քննարկում, ինչպես նաև քննարկվելու են ՀԱՊԿ տարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Նիստին մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

7оr.am

Այս խորագրի վերջին նյութերը