Լրահոս

07.06.2016 11:50


Մեկնարկել են «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների ընդունելության միասնական քննությունները

Մեկնարկել են «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների ընդունելության միասնական քննությունները

Այսօր հանրապետությունում մեկնարկել են «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների ընդունելության միասնական քննությունները: 11 հազար 375 դիմորդից այս տարի այդ առարկաներից քննություն է հանձնում ավելի քան 6 հազար դիմորդ:

Ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, որ 2016թ. կենտրոնացված քննություններին ամենայն խստությամբ են վերաբերվելու այն դիմորդներին, ովքեր կփորձեն հեռախոսից կամ ծածկագրերից օգտվել.

-Հեռախոս հայտնաբերելու դեպքում դիմորդն անմիջապես կհեռացվի քննությունից, և այլևս նրան հնարավորություն չենք տա մասնակցելու երկրորդ փուլին։

Մելիքյանը նշել էր, որ այս տարվա առաջին փուլի համար գրանցվել է 11375 դիմորդ՝ նախորդ տարվա համեմատ 400-ով պակաս: ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում տեղերի թիվը 13787 է, իսկ տարկետման իրավունքով անվճար տեղերինը՝ 1783:

Նշենք, որ հունիսի 3-ին կայացել է «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաների քննությունը:

«Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը կլինի հունիսի 7-ին, հունիսի 10-ին, «Օտար լեզուն»՝ հունիսի 14-ին, «Մաթեմատիկան»` հունիսի 17-ին, «Հայոց պատմությունը» և «Քիմիան»՝ հունիսի 21–ին, «Ռուսաց լեզուն»՝ հունիսի 24–ին: Երևանում այս տարի կգործի տասը միասնական քննական կենտրոն։

1.ԵՊԲՀ,

2.ՀՊՏՀ,

3. թիվ 62 ավագ դպրոց,

4. թիվ 170 ավագ դպրոց,

5. թիվ 189 ավագ դպրոց,

6. թիվ 190 ավագ դպրոց,

7. թիվ 195 ավագ դպրոց,

8. թիվ 20 հիմնական դպրոց,

9. թիվ 196 հիմնական դպրոց,

10. թիվ 118 ավագ դպրոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը