Լրահոս

06.06.2016 21:55


Խորհրդատվական ախտորոշիչ Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայումբաժանմունք Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում

Խորհրդատվական ախտորոշիչ Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունք Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայումբաժանմունք Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում

Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում կատարվում է աչքի առաջնային ստուգում, ախտորոշում, ինչպես նաև բուժում՝ քանի դեռ դեպքը վիրահատելի չէ: Բաժանմունքում իրականացվում են նաև մի շարք թերապևտիկ, էնդոկրին, լաբորատոր հետազոտություններ, իսկ մասնագիտացված՝ մանկական և հղիներին սպասարկող սենյակներում այցելուները հետազոտմանը և բուժմանը զուգահեռ արժանանում են հոգատար վերաբերմունքի:

Աչքի հիվանդությունների առաջնային ախտանշանների դեպքում շտապ բժշկի դիմելիս տեսողական օրգանը չվնասելու հավանականությունը ինչ-որ չափով մեծանում է: Բայց… Ո՞ւր դիմել, երբ չես գիտակցում, թե ինչ խնդիր է առաջացել և որ ակնաբույժին է պետք դիմել: Նման իրավիճակում հայտնված հիվանդներին Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում (ԽԱԲ) դիմավորում են և ուղղորդում են բարձրակարգ ակնաբույժները: Այստեղ կատարվում է ակնային հիվանդությունների առաջնային ախտորոշում, բուժում, իրականացվում են նաև ամբուլատոր վիրահատություններ: Իսկ անհարժեշտության դեպքում, երբ հիվանդությունը զարգացել է այնքան, որ գլաուկոմայի, կատարակտի կամ այլ վիրահատության կարիք կա, հիվանդն ուղարկվում է նույն կլինիկայի համապատասխան բաժանմունք: Որոշ հիվանդությունների դեպքում Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքի բժիշկները համագործակցում են նեղ մասնագետների հետ՝ իրականացնելով համատեղ բուժում:

Խորհրադատվական ախտորոշիչ բաժանմունքում գործող մի շարք ծառայություններ նպաստում են հիվանդությունների արագ բացահայտմանը և կանխմանը: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում կատարվող վիրահատություններից առաջ այստեղ են արվում թերապևտիկ, էնդոկրին հետազոտությունները: ԽԱԲ-ում գործում են նաև ախտորոշիչ կլինիկական, բակտերիոլոգիական լաբորատորիաները, ռենտգեն կաբինետը, ուլտրաձայնային հետազոտության սենյակը: Ակնահատակի փոփոխությունների, շաքարային դիաբետի, հիպերտոնիայի և մի քանի այլ խնդիրների դեպքում ԽԱԲ-ում կատարվող լազերային միջամտությունները հնարավորություն են տալիս կանխել զարգացող հիվանդությունը: Ակնային բնածին հիվանդություններից մինչև տարբեր հիվանդությունների պատճառով ձեռք բերված ակնային խնդիրները հետազոտվում ու ախտորոշվում են ԽԱԲ-ում. «Մեր բաժանմունքում, ի տարբերություն կոնկրետ ուղղվածության բաժանմունքների, հանդիպում են գրեթե բոլոր ակնային հիվանդությունները, ինչպես պոլիկլինիկաներում է: Շնորհիվ մեր սարքավորումների՝ կատարվում են շատ ավելի խորը հետազոտություններ, այն է՝ ակնահատակի զննում, ստուգում ենք աչքի բոլոր հատվածները, եղջերաթաղանթի բեկման ուժը, աչքի օպտիկական ուժը»,-ասում է ԽԱԲ-ի վարիչ, ակնաբույժ Դիանա Մարգարյանը:

Բաժանմունքում հատկապես մեծ ուշադրություն են դարձնում երեխաների և ապագա մայրերի ակնային հիվանդությունների բացահայտմանն ու բուժմանը, քանի որ այս երկուսն այն խմբերն են, որոնց հիվանդությունները, ժամանակին բացահայտելու և կանխելու դեպքում, կարելի է ունենալ անխավար աչքի լույսով ապագա: Մանկական սենյակում իրականացվում է օրտոպտոպլեոպտիկ բուժում, որն ուղղված է տեսողության ավելացմանը, շլության, կարճատեսության բուժմանը՝ մի խումբ ապարատային բուժումների միջոցով: Նույն խնդիրների լուծմանն են ուղղված նաև Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրանները՝ դեղորայքի օգտագործմամբ: Մանկական սենյակում են ստուգվում երեխաների օպտիկական, բնածին խնդիրները: Անհրաժեշտության դեպքում հսկվում, կատարվում է կոնսերվատիվ բուժում, արվում են արցունքատար ուղու զոնդավորումներ, ամբուլատոր միջամտություններ: Հիմնականում կատարվում են դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների զննում, տեսողության վերականգնում. «Դպրոցական տարիքը փորձում ենք չկորցնել: Անում ենք ակնոցային, դեղորայքային, ապարատային շտկումներ: Որոշ դեպքերում տեսողությունը կարգավորվում է, և ակնոց կրելու կարիք այլևս երեխաները չեն ունենում»,-ասում է մանկական կաբինետի բժիշկ-ակնաբույժ Ռուզաննա Դիլանյանը: Ինչպես բոլոր ամբուլատոր պոլիկլինիկաներում, ԽԱԲ-ում ևս մինչև 7 տարեկան երեխաների զննումն ու բուժումը անվճար են:

Իսկ ահա հղիների մասնագիտացված սենյակում կատարվում է ինչպես մայրանալ պատրաստվող կանանց բուժում, այնպես էլ խորհրդատվություն. որոշվում է ծննդալուծման ճանապարհը՝ կեսարյան հատո՞ւմ, թե՞ ինքնուրույն ծննդաբերություն: Ինչպես նշում է հղիների մասնագիտացված սենյակի բժիշկ-ակնաբույժ Տաթևիկ Հակոբյանը՝ կեսարյան հատումը երբեք պարտադիր չէ, եթե նույնիսկ հղին բարձր կարճատես է: Ակնահատակում որևէ խնդիր չլինելու դեպքում նա կարող է ինքնուրույն ծննդաբերել: «Իսկ միջին կամ ցածր աստիճանի կարճատեսության դեպքում, երբ ակնահատակում կան պատռվածքներ, մենք ինքներս ենք նրանց կեսարյան հատման ուղարկում: Փոքր պատռվածքների դեպքում կարելի է ֆոտոլազերկոագուլացիայի միջոցով սահմանափակել օջախը և թույլ տալ, որ ինքնուրույն ծննդաբերի, բայց դրա համար անհրաժեշտ է, որ հղին բժշկի դիմի գոնե ծննդաբերությունից մեկ ամիս առաջ»: Հղի կանայք հետազոտման են դիմում գինեկոլոգների ուղեգրերով: Քանի որ, ինչպես մասնագետն է նշում, օրինակ՝ տոքսիկոզով ընթացող հղիության դեպքում կարող են լինել արնազեղումներ: Ստուգվում են նաև քրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, ներգանգային ճնշման կասկած ունեցող հղիները: Ակնահատակի զննումով, որտեղ երևում են արյան բոլոր անոթները, հնարավոր է պատկերացում կազմել ամբողջ օրգանիզմի վիճակի մասին:

Խորհրդատվական ախտորոշիչ բաժանմունքում պետպատվերի հնարավորություն ունեցող այցելուները, սոցփաթեթի շահառուները, առողջապահության նախարարության, ռազմաբժշկական վարչության ուղեգրով հիվանդները սպասարկվում են անվճար կամ համավճարով:

Այս խորագրի վերջին նյութերը