Լրահոս

19.10.2010 08:58


Երևանում մեկնարկում է ԵԽ համաժողովը

Հոկտեմբերի 19-21-ը ԵԽ «Ժողովրդավարության ապագան» ֆորումի շրջանակներում Երևանում կանցկացվի «2020-ի հեռանկարները: Ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Եվրոպայի խորհուրդը:

Համաժողովին մասնակցելու են ԵԽ գլխավոր քարտուղար Տյուրբորն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկրի' Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիյի արտգործնախարար Զորան Պետրովը, ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Իան Միկալեֆը, ԵԽ և ԵԽԽՎ այլ պաշտոնատար անձինք, փորձագետներ և քաղաքական գործիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը