Լրահոս

07.06.2016 15:57


Մոտոցիկլետի ուղևորը մահացել է

Մոտոցիկլետի ուղևորը մահացել է

Հունիսի 7-ին՝ ժամը 1-ին, Երևանի Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետ, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը` 1988 թ. ծնված Սուրեն Խաչատրյանը, գիտակցության չգալով, ժամը 2-ին մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը