Լրահոս

19.10.2010 10:49


Էրդողանը չի ցանկանում շփվել Իսրայելի վարչապետի հետ

«Եթե Միջերկրական ծովի երկրների կլիմայական փոփոխությունների գագաթաժողովին մասնակցի Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, ես չեմ մեկնի Աթենք»,- Milliyet-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հունական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նա հերթական անգամ Իսրայելի գործողություններն անվանել է «պետական ահաբեկչություն»։ «Ինչպես ես կարող եմ ներկա գտնվել գագաթաժողովին մի մարդու հետ ով հպարտանում է այնպիսի ռազմական գործողությամբ, ինչպիսին նավատորմի զավթումն էր։ Այդ մարդու հետ ես ոչ միայն չեմ ուզում գործ ունենալ, այլև՝ շփվել»,-ասել է Էրդողանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը