Լրահոս

07.06.2016 16:10


Ա. Թաթոյան. «ԼՂՀ ՄԻՊ-ը լիարժեք տիրապետում է իրավիճակին»

Ա. Թաթոյան. «ԼՂՀ ՄԻՊ-ը լիարժեք տիրապետում է իրավիճակին»

Ցանկացած բռնության դրսևորում դատապարտելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ի պատասխան հարցին՝ ինչպես է գնահատում ԼՂՀ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը։

–Այդ առումով օպերատիվ արձագանքեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, այնպես որ, այդտեղ իմ իրավասությունն ընդհանրապես չկա,- նշել է նա:

Թաթոյանի խոսքով՝ այստեղ իրավասությունների տարանջատման հարց էլ կա։ Նա ընդգծել է՝ ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը լիարժեք տիրապետում է իրավիճակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը