Լրահոս

07.06.2016 16:38


Ինչ պետք է անի ձեռնարկատեր կինը ֆիզարձակուրդ գնալիս. բարձրաձայնում է Սուրեն Պարսամյանը

Ինչ պետք է անի ձեռնարկատեր կինը ֆիզարձակուրդ գնալիս. բարձրաձայնում է Սուրեն Պարսամյանը
Այսօր «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «Արտագաղթի և ներգաղթի խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը ՀՅԴ փորձագետ Սուրեն Պարսյանը բարձրաձայնեց երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կանանց՝ աշխատանքից շուտ դուրս գալու խնդիրը, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կանանց խնդիրը:

«Օրենսդրությունում մի այսպիսի բաց կա: Օրինակ՝ կինը ձեռնարկատեր է` բիզնեսով է զբաղվում, որպեսզի գնա երեխայի խնամքի արձակուրդի (ֆիզարձակուրդ. - խմբ.) պարտավոր է դադարեցնել իր գործունեությունը, այսինքն՝ բիզնեսը փակում է, դռները փակում է, գնում է տուն»,-ասաց բանախոսը և դիմելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչին` հավելեց, որ անհրաժեշտ է անհատ ձեռնարկատեր կանանց խնդիրն էլ լուծել:

«Խնդիրն առաջին հերթին կարգավորվում է ժամանակավոր անաշխատունակության շրջանակներում: Ֆիքսենք, որ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է խնամքի արձակուրդում գտնվող անձին՝ որպես իր եկամուտների փոխհատուցում»,-նշեց նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ խնդիրը 15-20 մլրդ դրամի պատմություն է, որ անկախ նրանից՝ կինն աշխատում է, թե ոչ, ամսական 18 000 դրամը ստանա:

Բանախոսը նաև նշեց, որ այս տարի, բացի ժամանակավոր անաշխատունակության փոխհատուցումից, վճարվում է նաև մայրության նպաստ 126 600 դրամ:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը