Լրահոս

08.06.2016 07:41


Հանրակացարանային շենքերի մոտ վթար է տեղի ունեցել

Հանրակացարանային շենքերի մոտ վթար է տեղի ունեցել

Հունիսի 7-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Ուլնեցու փողոցում՝ հանրակացարանային շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C180» մակնիշի 34 UP 446 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) և «Կիա» մակնիշի 866LT61 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Ա.-ը հոսպիտալացվել է «Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները փակել են «Կիա» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը և հոսանքազրկել Կիա մակնիշի և Մերսեդես C180 մակնիշի ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը