Լրահոս

08.06.2016 07:50


ՃՏՊ «Հարսնաքարի» մոտ. վիրավորներից 3-ը զինվորականներ են

ՃՏՊ «Հարսնաքարի» մոտ. վիրավորներից 3-ը զինվորականներ են

Հունիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Աճառյան պողոտա և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Hyundai Sonata մակնիշի 34 ZZ 211 համարանիշի և УАЗ 31512 մակնիշի ՊՆ 1017 Մ համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

УАЗ-ն էլ բախվել է խաչմերուրուկում տեղադրված էլեկտրասյանը: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը