Լրահոս

19.10.2010 11:05


Երևանում սկսվել են Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքները

Այսօր Երեւանում իր աշխատանքներն է սկսել   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը:
«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է  հանցավորության դեմ  արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում   մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին:  Այդ համագործակցությունը  մենք դիտարկում ենք որպես դատախազության  մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման' մեր քաղաքացիների  անվտանգության եւ իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ողջունելով հյուրերին' իր բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
ԵԴԽԽ  լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: 
Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ'  Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը