Լրահոս

08.06.2016 13:26


Շվեդիայի քաղաքացին Տաթևի մոտ օդապարիկով վայրէջք կատարելիս ընկել է

Շվեդիայի քաղաքացին Տաթևի մոտ օդապարիկով վայրէջք կատարելիս ընկել է

Հունիսի 8-ին, ժամը 10.02-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:

Համալիրի տարածքում հերթապահություն իրականացնող Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը 1982 թ. ծնված Ն. Բ.-ին (Շվեդիայի Թագավորության քաղաքացի) ցուցաբերել է առաջին օգնություն. տուժածը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը