Լրահոս

08.06.2016 14:00


Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել

Հունիսի 8-ին՝ ժամը 10.42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վյար է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածի 28-րդ կմ-ին «Opel astra G» մակնիշի 34 ON 567 պ/հ (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 10մ):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր՝ հասնելը ուղևոր, 1968 թ. Ս. Ղ.–ն տեղափոխվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը