Լրահոս

08.06.2016 14:15


ՀՀ կառավարական 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել

ՀՀ կառավարական 2-րդ մասնաշենքում հրդեհ է բռնկվել

Հունիսի 8-ին՝ ժամը 12.48-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարական 2-րդ մասնաշենքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախկին շենքում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է մեկ էլ.հաշվիչ, ևս մեկը՝ ջերմահարվել էլ.վահանակում:

Այս խորագրի վերջին նյութերը