Լրահոս

08.06.2016 15:00


Միլոշ Զեմանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Միլոշ Զեմանն  այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Զեմանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Չեխիայի Հանրապետության նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Այս խորագրի վերջին նյութերը