Լրահոս

08.06.2016 15:45


Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը հուշագիր են ստորագրել

Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը հուշագիր են ստորագրել

Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:

Սերժ Սարգսյանի նստավայրում այսօր կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը Չեխիայի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի կապակցությամբ ստորագրել են «Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»:

Սերժ Սարգսյանն ու Միլոշ Զեմանը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը