Լրահոս

08.06.2016 21:13


Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում

Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, 11-ին հյուսիսային շրջաններում, 10-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-13-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում

Հունիսի 9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.30C (1966 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.10C (1968 թ.),

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90

Այս խորագրի վերջին նյութերը