Լրահոս

08.06.2016 17:40


Ողբերգական դեպք. բնական աղետի հետևանքով մահացել է երկու զինծառայող

Ողբերգական դեպք. բնական աղետի հետևանքով մահացել է երկու զինծառայող

Բնական աղետի` 08.06.2016թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի դին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հարակից տարածքներից:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը