Սերժ Սարգսյանը «նստած է» ցողունային բջիջների վրա: Բնականաբար, հարկատուների ու այլոց հաշվին: Նա կարծում է, թե դա կօգնի, բայց օգուտ չկա:
ՀՀԿ ղեկավարը պարբերաբար կորցնում է ինքնատիրապետումը: Ինչպես ասում են՝ կլիենտը հուզվում է, կլիենտը նյարդայնանում է:
Սեփական հուզմունքն ու նյարդային վիճակը հաղթահարելու համար «Վերջի բոլշևիկն» անձամբ է խմբագրում իր սիրելի կայքերից մեկը, որին կարելի է տալ «Shnik.am» փաղաքշական անվանումը: Ահա այդ կայքի միջոցով էլ նա ցույց է տալիս իր իրական դեմքը՝ անձնական վիրավորանքներ հասցնելով ընդդիմախոսներին, նաև՝ թիմակից կոչվածներին՝ Սեյրան Օհանյան, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Դավիթ Հարությունյան, Արա Աբրահամյան, Ռալֆ Յիրիկյան, Ռուբեն Վարդանյան և այլն:
Դա Սերժի մունդառ խասիաթն է՝ թաքնվել թերթերի ու կայքերի հետևում և փորձել ձերբազատվել սեփական բարդույթներից, վախերից ու մտատանջություններից:
Սերժ Սարգսյանին մի խորհուրդ՝ չարժե սեփական մակարդակն ի ցույց դնել հանրությանը և հպարտանալ դրանով:
Եթե Սարգսյանն իր նյարդային համակարգը հանգստացնում է ընդդիմախոսների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, ապա թող իմանա, որ դա բումերանգի պես է գործում, ընդ որում՝ տասնապատիկ էֆեկտով: Մի՞թե ինքնահաստատման հնարավորություն է տալիս այն, որ ոչ վաղ անցյալում քեզ հրապարակավ հայհոյած ու հայհոյանքների այդ հավաքածուն հրատարակած մեկին դարձնում ես թիմակիցդ ու աշխատակիցդ։
Ի դեպ, ցողունային բջիջների հնարավորությունը պետք չէ գերագնահատել:
Ցողունային բջիջը քո

Հայկ Ուսունց