Լրահոս

19.10.2010 11:50


Բռնկվել է ավտոմեքենան

Հոկտեմբերի 18-ին' ժամը 21.29-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շոպրոնի   փողոցի թիվ 77 հասցեում' Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից տա­րած­քում:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.35-ին, մարվել'21.43-ին:

Այրվել են Ս. Սահակյանին պատկանող «ՎԱԶ-2410» մակնիշի 17 ՍԼ 738 պետհամարանիշի  ավտոմեքենայի սրահը և առջևի մասը:

Այս խորագրի վերջին նյութերը