Լրահոս

19.10.2010 11:58


Վթար' ջրագծում

Հոկտեմբերի 19-ին'ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Տիչինայի փողոցների խաչմերուկին հարակից ջրանցքի ջուրը վարարել է, և մի քանի տներ   ջրալցվում են:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Տեղում  պարզվել է, որ վնասվել է Արարատի մարզի Մասիս քաղաքից եկող խմելու ջրի մայրուղային  ջրագիծը: Փրկարարների կողմից կազմակերպվել է ջրալցվող տներից բնակիչների տարհանում և արտահոսող ջրի  վերաբաշխում դեպի ջրանցք:

Դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմինները: Ջրամատակարարումը դադարեցված է, արտահոսում է միայն խողովակի մնացորդային ջուրը:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը