Քաղաքական

09.06.2016 12:45


Գնդակոծվել է Բաղանիսը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ

Գնդակոծվել է Բաղանիսը. վնասվել են տանիքներ և լուսամուտներ

Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին:
Հունիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:
Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը:
Հ.Գ. Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը