Լրահոս

09.06.2016 22:21


78-ամյա տղամարդու գրպանից գողություն կատարողը հայտնաբերվել է

78-ամյա տղամարդու գրպանից գողություն կատարողը հայտնաբերվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 13 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Նա խոստովանել է, որ թիվ 21 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու վերնաշապիկի գրպանից գողացել է գումար:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1938 թ. ծնված Հակոբ Հ.-ն է, ով հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը