Այս պահին Կառավարության ընդունելությունների տան հանդիպակաց փողոցում պիկետ են անցկացնում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները։ Ոստիկանության աշխատակիցները նրանց չեն թույլատրել մոտենալ Կառավարության ընդունելությունների տանը։
Հիշեցնենք, որ այսօր այնտեղ «Ժողովրդավարություն հանուն ապագայի» խորգարի ներքո մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի համաժողովը, որին մասնակցելու են Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը, ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը և մի շարք այլ օտարերկյա պաշտոնյաներ, լրագրողներ։
ՀԱԿ կազմակերպած պիկետը տևելու է 6 ժամ, իսկ ժամը 18:00-ին Մատենադարանին հարող տարածքում կսկսվի հանրահավաքը, որից հետո մասնակիցնեը երթով կհասնեն Ազատության հրապարակ և կպտտվեն նրա շուրջը:
Պիկետ Կառավարության ընդունելությունների տան մոտ

7or.am