Փոփոխությունների հասնելը նաև արժանապատվության հարց է
Մենք տարիներով տրտնջում եւ բողոքում ենք երկրում իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականության դեմ: Տարիներ շարունակ զարմանում եւ զայրանում ենք, թե որքան կարող է իշխանությունը կեղեքել եւ կողոպտել ժողովրդին:
Անօրինականությունների հերթագայող շղթայում, անարդարության եւ անպատժելության մթնոլորտում մենք, պարզապես, շնչահեղձ ենք լինում:
Ակնհայտ է, որ եթե մեր երկրում իրական աճ է արձանագրվում, ապա դա վերաբերում է աղքատության, գործազրկության, արտագաղթի ծավալներին: Բայց այս ամենը իշխող ուժն ու նրա առաջնորդը քողարկում են տարաբնույթ շոուներով, բարեփոխումների մասին կեղծ ճառեր արտասանելով (հայերեն ասած՝ մարդկանց ականջներից լապշա կախելով):
Գաղջի, ցինիզմի, անպատկառության եւ երեսպաշտության այս շքահանդեսը շարունակվում է տարիներ՝ ավելի ու ավելի խորացնելով հիասթափությունը իրենց տեր ու տիրական կարգած եւ ծիծաղելիորեն իրենց «պետական գործիչ» համարողների նկատմամբ:
Արտաքին ճակատում ընդհանրապես ասելիք չկա. Բաղրամյան 26-ի «նախաձեռնողականությունը» մեզ հասցրեց պատերազմի շեմին, ինչն ավելի ցցուն դարձրեց իշխող ուժի եւ նրա առաջնորդի «պերճանքն ու թշվառությունը»:
Ստացվել է այնպես, որ երկրում այժմ կա երկու «դասակարգ»՝ ՀՀԿ-ն իր ձեռնասուն «ընդդիմությամբ» եւ ընչազուրկ ժողովուրդը: Առաջինը ապրում ու վայելում է կյանքը՝ բառացիորեն կլլելով երկրում եղած-չեղած բոլոր բարիքները, իսկ երկրորդը պատեպատ է զարկվում՝ գոյությունը մի կերպ քարշ տալու համար:
Այլեւս արժանապատվության խնդիր է երկրում տիրող այս խայտառակ իրավիճակը փոխելու հարցը: Համակերպվելը հավասարազոր է մահվան: Նույն է, թե հաշտվես մտքի հետ, որ քաղաքական մենաշնորհը դա «բնական երեւույթ» է եւ թույլ տաս, որ իշխող ուժը ցմահ մնա: Դա թույլ չտալու համար պետք է դուրս գալ համակերպվածության հիպնոսային վիճակից եւ ուղղակի քայլ անել: Համախմբվել:
Մենք հո գերի չե՞նք ընկել սրանց ձեռքը: Մի իշխանության, որը բազմիցս է ապացուցել իր անկարողությունը եւ, ընդհանրապես՝ սպառվել ու մաշվել է, պիտանելիության ժամկետն անցել է: Ուրեմն՝ իսկապես, համախմբումն այլընտրանք չունի:
Համախմբվելով միայն կարող ենք չվաստակած հանգստի ուղարկել ճակատագրի հեգնանքով երկրի ղեկի մոտ հայտնված անպատասխանատու «շոֆերներին»: Եթե, իհարկե, լրջորեն մտածում ենք երկրի եւ մեր անվտանգության մասին:

Կիմա Եղիազարյան