Օգոստոսի դրությամբ ՀՀ–ում գործազրկությունը 7,1% է։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010թ. հունվար-օգոստոսին հաշվարկվել է 1 մլն 193 հազ. տնտեսապես ակտիվ բնակչություն, որոնցից 1 մլն 108 հազ. 600-ը զբաղվածներ են, իսկ 84 400-ը՝ պաշտոնապես գրանցված գործազուրկներ։ Նույն ժամանակահատվածում գործազրկության մակարդակը կազմել է 7,1%, որն ավելին է, քան 2008թ. (6,3%) և 2009թ. (6,8%)։ Աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը օգոստոսին կազմել է 98 900 մարդ։ Նրանցից չզբաղվածները 84 300 են, որոնցից էլ գործազուրկ են 82 600-ը։
Ըստ ՀՀ մարզերի՝ իրավիճակը հետևյալն է. 2010թ. օգոստոսի վերջի դրությամբ Երևանում 30 800 աշխատանք փնտրող է գրանցվել, որոնցից չզբաղվածներ են 28 700-ը, իսկ գործազուրկներ՝ 28 500-ը։ Արագածոտնում 2 700 մարդ աշխատանք է փնտրում, նրանցից 1500-ը չզբաղվածներ են, որոնցից 1400-ը՝ գործազուրկներ։ Արարատում գրանցվել են 4500 աշխատանք փնտրողներ, նրանցից չզբաղվածներ են 3600-ը, որոնցից գործազուրկներ՝ 3500-ը։ Արմավիրում աշխատանք է փնտրում 4500 մարդ, նրանցից 3700-ը չզբաղվածներ են, որոնցից 3700-ը՝ գործազուրկներ։ Գեղարքունիքում գրանցված է 8100 աշխատանք փնտրող, նրանցից 6100 չզբաղվածեր են, որոնցից 6000-ը՝ գործազուրկներ։ Լոռիում գրանցվել է 13 100 աշխատանք փնտող, նրանցից 11 400-ը՝ չզբաղվածեր, որոնցից 11 200-ը՝ գործազուրկներ։ Կոտայքում գրանցվել է 8500 աշխատանք փնտրող, նրանցից 7700-ը չզբաղվածեր են, որոնցից 7600-ը՝ գործազուրկներ։ Շիրակում գրանցվել է 11 400 աշխատանք փնտրող, նրանցից 9600-ը՝ չզբաղվածեր, որոնցից 9000-ը՝ գործազուրկներ։ Սյունիքում գրանցվել է 8000 աշխատանք փնտրող՝ 6 000-ը չզբաղվածեր, որոնցից 5800-ը՝ գործազուրկներ։ Վայոց ձորում գրանցվել է 1500 աշխատանք փնտրող, նրանցից 1100-ը չզբաղվածեր, որոնցից 1100-ը՝ գործազուրկներ։ Տավուշում գրանցվել է 5700 աշխատանք փնտրող, նրանցից 4800-ը՝ չզբաղվածեր, որոնցից 4800-ը՝ գործազուրկներ։

7or.am