Լրահոս

10.06.2016 13:34


Հրդեհ է տեղի ունեցել Փոքր Մանթաշ գյուղում

Հրդեհ է տեղի ունեցել Փոքր Մանթաշ գյուղում

Հունիսի 10-ին, ժամը 08.27-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել է՝ 09.10-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցի առաստաղը և պատերը (մոտ 20 քմ), ջերմահարվել է լվացքի մեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը