Լրահոս

19.10.2010 13:04


Հայաստանի արտգործնախարարն հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարին

Հայաստանի արտգործնախարարն հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանը նշեց, որ Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի' անցյալ տարի կատարած այցելությունը Հայաստան, այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կարեւոր քայլ էին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, իսկ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետեւելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ:

Նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վուկ Յերեմիչը կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը:

Սերբիայի արտգործնախարարը ներկայացրեց Կոսովոյի հիմնախնդրին առնչվող զարգացումները:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, նախարար Նալբանդյանը նշեց, որ միջազգային հանրությունը' ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքեր է գործադրում հակամարտությունը լուծելու ուղղությամբ, սակայն միջնորդների առաջարկությունները մերժող ադրբեջանական դիրքորոշման պատճառով չի հաջողվում լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում:  

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը