Լրահոս

10.06.2016 18:53


Թմրամիջոց է քաղել աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից

Թմրամիջոց է քաղել աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից

Ոստիկանության Լուռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Ջահուկյան փողոցի գերեզմանատան մոտից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արմեն Լ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանաչավուն, չորացված և մանրացված զանգված:
Արմեն Լ.-ն հայտարարել է, որ այն կանեփ թմրամիջոց է, քաղել է աղբանոցի տարածքում աճած կանեփի թփերից:
Նշանակվել է դատատոքսիկոքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը