Լրահոս

10.06.2016 20:20


Թիվ 58 ավտոբուսում և թիվ 114 երթուղայինում գողություն է կատարվել

Թիվ 58 ավտոբուսում և թիվ 114 երթուղայինում գողություն է կատարվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի մոտից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 58 ավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել է գումար:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Հր. Քոչարի փողոցի 16 հասցեի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 114 երթուղային միկրոավտոբուսում 1969 թ. ծնված Անահիտ Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը