Աշխարհ

10.06.2016 21:53


Գիտնականները նկարահանել են կենգուրուի և խոզի կենակցումը (լուսանկարներ 18+)

Գիտնականները նկարահանել են կենգուրուի և խոզի կենակցումը (լուսանկարներ 18+)

Ուշագրավ լուսանկարներ է արել ավստրալացի գիտնական Ռայան Ֆրեյզերը, ով ավստրալական Էյլերոնում լուսանկարել է կենգուրուի և խոզի «սիրավեպը»։

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, Էփլ անունով էգ խոզը և որձ կենգուրուն միասին են արդեն մոտ մեկ տարի։

Ֆրեյզերը պատմել է, որ երբ նա և իր խումբը նկատել են գրկախառնված կենդանիներին և մոտեցել տարօրինակ զույգին, կենգուրուն լարվել է՝ կարծես թե փորձելով պաշտպանել իր սիրելիին։

Խոզի տերը՝ տեղացի Գրեգ Դիքը, իր հերթին պատմել է, որ փորձել է բաժանել զույգին, սակայն նրան դա չի հաջողվել։

«Ես փորձեցի տանել խոզին, սակայն կենգուրուն քիչ էր մնում՝ պոկեր ցանկապատը։ Նրանք իսկապես սիրում են իրար», - ասաց Դիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը