Լրահոս

10.06.2016 22:09


Զենք-զինամթերք՝ կամավոր

Զենք-զինամթերք՝ կամավոր

Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Կարինե Բ.-ն ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 257, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 8 փամփուշտ, «Ֆ1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ՊՄՆ-2 ՏԳ-40» հակահետևակային ական, ինքնաձիգի դատարկ 2 փամփշտատուփ և ինքնաձիգի նռնականետի 2 նռնակ:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի` 20 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն նռնակ` պայթուցիչով:

Այս խորագրի վերջին նյութերը