Լրահոս

10.06.2016 16:32


Հրդեհ է բռնկվել. բնակչին հայտնաբերել են միջանցքի հատակին ընկած

Հրդեհ է բռնկվել. բնակչին հայտնաբերել են միջանցքի հատակին ընկած

Հունիսի 10-ին, ժամը 13.37-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 87 շենքի բնակարաններից մեկում, բնակարանի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին ընկած է եղել Ա. Խ.-ը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը