Լրահոս

11.06.2016 00:29


Հայտնաբերվել են օձեր

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 10-ին, ժամը 20.47-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Այասի փողոցի թիվ 10 շենքի պահակակետի տնակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը::

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ. որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան նկուղից բռնել են շահմար տեսակի օձ (մոտ 0.5 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 16.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյանի անվան այգում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 10-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի գերեզմանատան մոտակայքում գտնվող նորակառույց տան այգում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը