Լրահոս

11.06.2016 07:50


Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է կտրող գործիքով վնասել դաստակը

Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է կտրող գործիքով վնասել դաստակը

Հունիսի 10-ին, ժամը 22.28-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փակվել է Երևանի Օհանովի փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկում և փորձում է կտրող գործիքով վնասել դաստակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանի դուռը բաց է եղել, իսկ 1985 թ. ծնված Գ. Հ.-ը իրեն չի վնասել:

Դեպքի վայրում Արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել քաղաքացուն:

Այս խորագրի վերջին նյութերը