Լրահոս

11.06.2016 10:10


Անհայտ անձինք մուտք են գործել Բարսեղ Բեգլարյանի առանձնատուն

Անհայտ անձինք մուտք են գործել Բարսեղ Բեգլարյանի առանձնատուն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ տեղեկություններով՝ նախօրեին գիշերը՝ ժամը 3.00-ի մոտակայքում, անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրվա ընթացքում Բեգլարյանի տանն օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացրել իրավապահները:

Խոսակցություններ կան, որ չարագործները հասցրել են վերջնական նպատակին հասնել, այն է՝ Ֆլեշի Բարսեղի տնից բավականին արժեքավոր բաներ գողանալ: Թանկարժեք իրերի, գումարի թե՞ կարեւոր նշանակության այլ բաների մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց պարզել:

Ասում են, որ անգամ հայտնի է, թե չարագործներն ինչ մեքենայով են մոտեցել Բեգլարյանի առանձնատանը: Որքանով մենք ենք տեղյակ՝ նրանք եղել են սովետական արտադրության ավտոմեքենայով: Տուն մուտք գործածների մասին առաջինը գլխի է ընկել Բարսեղյանի որդին:

Երեկ քննչական մարմիններն առգրավել են Բարսեղ Բեգլարյանի տան տեսախցիկները, որոնք ահագին տեղեկատվություն են պարունակել դեպքերի մասին»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը