Լրահոս

12.06.2016 20:38


Լոռու մարզում «Մոսկվիչով» վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայող

Լոռու մարզում «Մոսկվիչով» վթարի է ենթարկվել պայմանագրային զինծառայող

Այսօր՝ հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։30- ի սահմաններում Գարգառ գյուղի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Մուրադյանը իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի 37 LU 934 համարանիշի ավտոմեքենայով իրենց գյուղի վերջնամասում բախվել է ճանապարհի աջակողմյան բետոնե պատնեշին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ա․ Մուրադյանը գլխի սալջարդ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Ստեփանավանի հիվանդանոց։ Նա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։ Եթե ճանապարհի եզրին չլիներ բետոնե արգելապատնեշը, ապա վարորդը «Մոսկվիչով» մի քանի մետր բարձրությունից կհայտնվեր գետում։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը