Լրահոս

12.06.2016 20:42


Երևանում եղբայրներն իրենց ընկերների հետ «լոմով» ծեծել են ոստիկանի

Երևանում եղբայրներն իրենց ընկերների հետ «լոմով» ծեծել են ոստիկանի

Այսօր՝ հունիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «գլխի բացված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 33-ամյա Հրաչյա Մելքոնյանն է։ Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ 4 հոգի հարձակվել են իր վրա, երկաթով հարվածել գլխին մի քանի անգամ։

Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Քանաքեռ 5-րդ փողոցի 18 Ա տան բնակիչներ՝ 19-ամյա Վահրամ և 18-ամյա Կարեն Հակոբյաններին։

Վիրավոր Հ ․Մելքոնյանը աշխատում է Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ համայնքային ոստիկան, կոչումով ավագ լեյտենանտ է։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը