Լրահոս

13.06.2016 09:04


Բախվել են «Ford Transit»–ը և «Mercedes E»–ն

Բախվել են «Ford Transit»–ը և «Mercedes E»–ն

Հունիսի 13-ին՝ ժամը 00.46-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 38-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի 34 TF 952 (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Ա.) և «Mercedes E» մակնիշի 61 SS 061 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Վ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ա.- ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը