Իշխանություններն այդպես էլ հանրությանը չներկայացրեցին պաշտպանական իրենց ռազմավարությունը (այսինքն՝ բացի զինվորի ոգին ու մարմինը թշնամուն դեմ տալուց՝ ուրիշ ի՞նչ են պատրաստվում անել): Եթե ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ասածներն ու լուծումներն անընդունելի են, ապա փոխարենն ի՞նչ է առաջարկվում:
Պարզվում է՝ իշխանություններն առաջարկում են ... Գալուստ Սահակյանին ու Արտաշես Գեղամյանին: Բայց դա ոչ թե մեր երկրի, այլ իրե՛նց պաշտպանական համակարգն է: Քաղաքական մեռելների սույն «զդաչիների» ակտիվությունը ցույց է տալիս, որ ասելիք չկա:
Սերժ Սարգսյանից «դատարկ դհոլ» կոչմանն արժանացած Արտաշես Գեղամյանն իր ժողգործիքությամբ ցույց է տալիս, թե որքան սուր է կադրային դեֆիցիտի հարցը հաճախորդաց բանակում:
Դե, իսկ մարազմատիկ Գալուստ Սահակյանը, հայտարարելով, թե Բաբայանը լավ կռվող է եղել, հետո հանցագործություն է կատարել ու դատվել է, հետո հեռացել է և հիմա եկել գործ է ուզում, ցույց է տալիս ոչ միայն իր մարազմատիկությունը, այլ նաև՝ անգրագիտությունը:
Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ Գալուստը պետք է որ իմանար, որ Բաբայանին շինծու մեղադրանքով դատել են ադրբեջանական օրենսդրությամբ, այն էլ՝ հոգեբուժարանից դուրս գրված և թոշակային տարիքը վաղուց հատած մեկի գլխավորությամբ:
Որպես «հարյուր տարվա» օրենսդիր՝ Գ. Սահակյանը պետք է նաև իմանար, որ Բաբայանը հայաստանյան օրենսդրական տիրույթում է գտնվել որպես Ղարաբաղում ՀՀ-ի շահերը ներկայացնող ռազմական գործիչ (բանակի հրամանատարի նշանակման կարգ գոյություն ունի):
Հետևաբար, 2000-ին տեղի ունեցած ֆարս դատավարությունը հիմք ընդունելով հայտարարել, թե Բաբայանը հանցագործություն է կատարել ու դատվել, նշանակում է լինել անգրագետ կամ շարքային պատվեր կատարող: Ավելի հավանական է՝ երկուսը միասին:
Երբ ասելիք չկա

Պետրոս Ալեքսանյան