Լրահոս

13.06.2016 10:45


Հրդեհ է բռնկվել Մրգաստան գյուղում. հայտնաբերվել է դի

Հրդեհ է բռնկվել Մրգաստան գյուղում. հայտնաբերվել է դի

Հունիսի 13-ին՝ ժամը 05.29-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում այրվում է տուն, բնակիչը գտնվում է ներսում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաստան գյուղի 3-րդ փողոցի թիվ 30 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.48-ին, մարվել` 05.55-ին:

Հրշեջ-փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են 1929 թ. ծնված Վ. Մ.-ի այրված դին:

Այրվել են երկրորդ հարկի ննջասենյակի մահճակալը և հեռուստացույցն ամբողջությամբ, պատուհանը, հատակը և բազմոցը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը