Լրահոս

19.10.2010 14:02


Լ. Զուրաբյան. «Կարծում եմ, ԵԽ-ն կստիպի Հայաստանի իշխանություններին կատարել 1677 բանաձևի պահանջները»

Քիչ առաջ Կառավարության ընդունելությունների տան հանդիպակաց փողոցում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կողմից անցկացվող պիկետին է միացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նա լրագրողներին է ներկայացրել այսօր ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ  ՀԱԿ ներկայացուցիչների հանդիպման որոշ մանրամասներ։ «Պրեսկոտը համաձայնել է մեր տված գնահատականին, թե Հայաստանը չի կատարում ԵԽԽՎ 1677 բանաձևի պահանջները: Կարծում եմ, ԵԽ-ն կստիպի Հայաստանի իշխանություններին կատարել այդ պահանջները։ Հակառակ դեպքում Հայաստանը լուրջ խնդիրների առջև կկանգնի»,-ասել է ՀԱԿ համակարգողը։

 

Այս խորագրի վերջին նյութերը