Գերմանիան կզիջի Թուրքիային՝ հանուն ներգաղթյալների խնդրի լուծման
Հանուն միգրացիոն ճգնաժամի հնարավոր լուծման՝ գերմանական իշխանությունները պատրաստ են որոշ փոխզիջումների գնալ թուրքական կողմի հետ, այդ թվում՝ հակաահաբեկչական օրենսդրության հարցում։ Այս մասին հայտնում է «Telegraph»–ը՝ բրիտանական ԱԳՆ–ում աշխատող դիվանագետ Սեբաստիան Վուդին հղումով։
«Անգելա Մերկելը սկսել է պարզորոշ դարձնել գործարքը՝ մարդասիրական տեսանկյունից ելնելով»,– իր տիրապետության տակ հայտնված Վուդի նամակագրությունից մեջբերում է անում պարբերականը։
Դիվանագետի խոսքով՝ Թուրքիայի հետ անվիզա ռեժիմի հետաձգումը և մինչև հոկտեմբեր սպասելու նրա համաձայնությունը բացատրվում են այն հանգամանքով, որ կողմերը չեն ցանկանում շիկացնել մթնոլորտը ԵՄ կազմից դուրս գալու հարցով Բրիտանիայում կայանալիք հանրաքվեի շեմին։
«Եթե վիզաները չչեղարկվեն, իմպուլսիվ և ջղագրգիռ Էրդողանը կարող է իրագործել իր սպառնալիքը՝ ներգաղթյալների համար բացել Եվրոպա տանող արգելապատնեշը»», –Վուդի խոսքն է մեջբերում «Telegraph»–ը։

7or.am