Լրահոս

13.06.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 10-ից 13-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 10-ից 13-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը:
Բացահայտվել է գողության` 16, խարդախության` 8, կողոպուտի` 1, յուրացման և շորթման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 1 և համակարգչային հանցագործության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 32 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը