Լրահոս

13.06.2016 17:50


Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը

Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը

Փարիզում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցաշարի առաջին փուլը, որին մասնակցեց նաեւ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Երեկ եւ այսօր կայացած կայծակնային շախմատի մրումներում մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:

Երկու մրցաշարերի արդյունքներով (մինչ այդ մասնակիցները մրցել էին արագ շախմատում, որի ժամանակ հաղթանակը գնահատվել էր 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր)՝ Լեւոն Արոնյանը 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 19 բալ:

Փարիզում հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որն իր անվան դիմաց գրանցեց 25,5 միավոր եւ մեկով առաջ անցավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենից:

Հաջորդ փուլը տեղի կունենա բելգիական Լուվեն քաղաքում հունիսի 17-20-ին:

Այս խորագրի վերջին նյութերը