Լրահոս

14.06.2016 18:25


Վթարային աշխատանքներ կիրականացվեն Ապարան-Երևան ջրատարի վրա

Վթարային աշխատանքներ կիրականացվեն Ապարան-Երևան ջրատարի վրա

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 10.00-ից, մինչև հունիսի 16-ը՝ ժամը 22.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, Նորվեգական, Լուկաշինի, Հույսի ավան, Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Վանահովիտ, Վահագնի թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ, Գր. Զոհրապի, Չուխաջյան, Կարապետյան, Ռոստոմյան, Պարսեղովի, Մազմանյան, Մելքումովի, Շիրազի փողոցների, Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 155-191 համարների և 1-ին, 2-րդ նրբանցքների, Հալաբյան փող. 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65 համարների և Արդարադատության նախարարության շենքի, Հասրաթյան փող. 25/1, 25/2, 25/3, 25/4 համարների, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի, «Մաշկաբանության և սեռավարակաբանության» գիտաբժշկական կենտրոնի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, Սպանդարյան կայարանի,
  2. Դավթաշեն վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Ձոր-1, 2 թաղամասերի, Դավթաշեն գյուղի, Սասնա Ծռեր փողոցի, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի,
  3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-ից-23 փողոցների և Հաղթանակ 1-ին փողոցի հանրային բաժանորդների,
  4. 4. Կոտայքի մարզի՝ Նոր Երզնկա, Քասախ, Պռոշյան գյուղերի, Աշտարակի խճուղու, Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների, Անդրանիկի, Շահումյան, Սպանդարյան, Խանջյան, Արա Գեղեցիկի, Գայի, Գագարինի, Տերյան, Կոմիտասի փողոցների, Մ. Եղվարդեցու թաղամասի 2-ից-6 փողոցների, Աբովյան փող. 1, 2, 3 և Արայի փող. 1-ից-4 նրբանցքների,
  5. 5. Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,
  6. Արագածոտնի մարզի՝ Ջրամբար, Ուշի, Սաղմոսավան, Օհանավան, գյուղերի և Արա լեռան ամառանոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը