Լրահոս

14.06.2016 19:57


Բանկային 2 քարտ և 54.900 դրամ գողացած գրպանահատը հայտնաբերվել է

Բանկային 2 քարտ և 54.900 դրամ գողացած գրպանահատը հայտնաբերվել է

Հունիսի 10-ին, ժամը 15.30-ին, 1944 թ. ծնված Ռայա Մ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային 2 քարտ և 54.900 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունիսի 13-ին, ժամը 11-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 2 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը